Հաշվետվություն. սեպտեմբեր-դեկտեմբեր

Ես այս տարի եմ եկել Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Ես այստեղ նոր ընկերներ ունեմ։ Կրթահամալիրում լավ լողալ սովորեցի, համակարգչով աշխատել, սեփական էլեկտրոնային հասցե ունեցա։ Ես այստեղ ճամփորդությունների եմ մասնակցել, եղել եմ Ագարակում, Մեղրաձորում, Աշտարակ քաղաքում: Ես երկու անգամ եղել եմ Հենրիկ Մալյան թատրոնում: Ես շատ ուրախ եմ այս դպրոցում։ Ես այս տարի մասնակցել եմ ֆլեշմոբերի և Մեղու մրցույթին: Ես արդեն իմ բլոգն ունեմ, մաթեմատիկայից ճարպիկ եմ դարձել, նույնիսկ տարբեր դասարաններից ընկերներ ունեմ: Ընտրությամբ գործունեությունս բանավոր մաթեմատիկա է: Դպրոց գնում և գալիս եմ կրթահամալիրի տրանսպորտով։

Leave a comment